ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ռեալի» դեմ 2 խաղերին՝ հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ հանդիպումները բաց թողնելու պատճառ կարող է լինել սրունքի վնասվածքը, որը Ռամոսը ստացել է Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչի՝ «Նիսի» հետ հանդիպմանը (0:0, 5:6՝ 11-մետրանոցներով): Հաղորդվում է, որ փորձառու պաշտպանը չի հասցնի վերականգնվել մինչև «Ռեալի» հետ փետրվարի 15-ին և մարտի 9-ին կայանալիք խաղերը:
Հավելենք՝ Ռամոսը ֆրանսիական թիմ է տեղափոխվել 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով։ Իսպանացի ֆուտբոլիստը երկար տարիներ եղել է «Արքայական ակումբի» ավագը: