Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կրկին վնասվածք է ստացել:
Փարիզյան ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ իսպանացու մոտ ախտորոշվել է աջ ոտքի մկանային վնասվածք (սրունքի հատվածում):
Նշվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում կանցնի եկող շաբաթվա ընթացքում:
Այսպիսով, իսպանացին հաստատ բաց կթողնի Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Նիցայի» դեմ խաղը, որը կայանալու է փետրվարի 1-ին՝ ժամը 00:15-ին:
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Ռամոսը մասնակցել է 5 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: