Logo

Ռամոսը բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա խաղը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:12 / 20.10.2022ՍՊՈՐՏ
Սերխիո Ռամոս-Այաչո

Փարիզի ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի «Այաչոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի արտագնա հանդիպումը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

36-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի արտագնա խաղում (0-0), որից հետո 2 խաղով որակազրկվել էր: Ռամոսը բաց էր թողել նաև «Մարսելի» դեմ նախորդ տուրի հանդիպումը (1-0):

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին ֆրանսիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 15 հանդիպումներում 1 գոլի հեղինակ է դարձել:

Հիշեցնենք, որ «Այաչո» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ