Logo

Ռալֆ Ռանգնիկը հանդիպել է «Բորուսիայի» ղեկավարներին

19:19 / 28.01.2025Ֆուտբոլ
null

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Զալցբուրգում հանդիպել է Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

«Բորուսիան» ուսումնասիրել է, թե արդյոք Ռանգնիկը կարող է անմիջապես ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը, որը թափուր է մնացել Նուրի Շահինի հեռացումից հետո: 

Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Ռանգնիկի պայմանագրի ժամկետը կավարտվի ամռանը:

Լրագրողի տեղեկություններով` Ռանգնիկը մտադիր է մերժել «Բորուսիային», գերմանական թիմը գլխավորելու ամենահավանական թեկնածուն խորվաթ մասնագետ Նիկո Կովաչն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դորտմունդյան ակումբում ցանկանում են` Կովաչը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնի մինչև ամառ, իսկ մասնագետն առնվազն մեկ տարվա պայմանագիր է ուզում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ