Գերմանացի հանրահայտ մասնագետ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան», հայտնում է Kicker-ը:
Գերմանական ակումբը 65-ամյա մարզչին դիտարկում է որպես Բունդեսլիգայի առաջատար Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոյի ալտերնատիվ տարբերակ: Մյունխենում սպասում են, որ իսպանացի մասնագետն իր ապագայի մասին որոշում կկայացնի մոտ ապագայում:
«Բավարիան» իր ցուցակից դուրս է թողել իտալացի Անտոնիո Կոնտեին և պորտուգալացի Ժոզե Մոուրինյուին:
Հիշեցնենք, որ այժմ Ռալֆ Ռանգնիկը գլխավորում է Ավստրիայի հավաքականը:


