Անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը տեղափոխվել է Բելգիայի երկրորդ լիգան ներկայացնող «Լոքերեն Թեմզե», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։
36-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն ինդոնեզական «Բհայանգկարան» էր, որի կազմում նա հանդես է եկել 2023թ. նոյեմբերից 2024թ. հուլիսը, 10 խաղում խփել է 1 գոլ, կատարել 3 ասիստ։
Նայնգոլանը նախկինում խաղացել է նաև իտալական մի շարք ակումբներում` Միլանի «Ինտերում», «Ռոմայում», «Կալյարիում», «Պիաչենցայում», ՍՊԱԼ-ում։


