Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան թարմացրել է Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում արդյունավետ գործողությունների ակումբային ռեկորդը, հայտնում է Squawka-ն:
Բրազիլացի ֆուտբոլիստը գոլ+ասիստ համակարգով վաստակել է 20 միավոր (12 գոլ, 8 ասիստ):
Ռաֆինյան այդ ցուցանիշով առաջ է անցել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիից (2011/12 մրցաշրջանում 19 արդյունավետ գործողություն):
Այս ցուցանիշով լավագույնն առայժմ Կրիշտիանու Ռոնալդուն է: Պորտուգալացի ռմբարկուն 2013/14 մրցաշրջանում գոլ+ասիստ համակարգով վաստակել էր 22 միավոր:
Ռաֆինյան Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (3-3) գոլային փոխանցում էր կատարել Ֆերան Տորեսին:


