Logo

Ռաֆինյայի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»

02:01 / 31.03.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 30-րդ տուրում ընդունեց «Լաս Պալմասին» և հաղթեց 1-0 հաշվով:

Խաղի միակ գոլը 59-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան: Հյուրերը 24-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, վերջին հույսի խախտման համար հեռացվել է իսպանացի դարպասապահ Ալվարո Վալեսը:

Չավիի գլխավորած թիմը 67 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում: Գործող չեմպիոնը 5 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Լաս Պալմասը» 37 միավորով 12-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 30-րդ տուր

«Բարսելոնա» - «Լաս Պալմաս»՝ 1-0 

Ռաֆինյա, 59

Հեռացում՝ Ալվարո Վալես, 24 («Լաս Պալմաս»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ