Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան գերազանցել է թիմի նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի ու Նեյմարի ցուցանիշները Չեմպիոնների լիգայում, հայտնում է Чемпионат-ը:
Մինչև այժ 28-ամյա ֆուտբոլիստը 1 գոլ խփելու համար խաղադաշտում անցկացրել է 75 րոպե:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիին գոլ խփելու համար անհրաժեշտ է եղել 80 րոպե, իսկ Նեյմարին՝ 95:
Վարկանիշային աղյուսակը կազմելու համար հաշվի են առել բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք խաղադաշտում անցկացրել են առնվազն 1000 րոպե:


