«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ռաֆինյան ու Ժոան Գարսիան վնասվածք ունեն և չեն մասնակցի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրի հանդիպմանը, տեղեկացնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն։
Դարպասապահ Գարսիան վնասվածք է ստացել մարզման ժամանակ, իսկ Ռաֆինյան՝ «Օվիեդոյի» դեմ խաղում։ Կատալոնական ակումբը շուտով մանրամասներ կհայտնի ֆուտբոլիստների առողջական վիճակից։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


