Կատալոնական «Բարսելոնայի» հարձակման գծի առանցքային ֆուտբոլիստներ Ռաֆինյան ու Ֆերան Տոռեսը վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա Ռաֆինյան ազդրի վնասվածքի պատճառով մոտ 1 ամիս խաղի չի մասնակցել, իսկ Տոռեսն ազդրի մկանային ցավեր էր զգացել Իսպանիայի ազգային հավաքականի ճամբարում, ինչից հետո վերադարձել էր ակումբ և բաց թողել 2 հանդիպում:
👍 A morning full of good news
— FC Barcelona (@FCBarcelona) October 23, 2025
💪 Raphinha back in training
💪 Ferran back in training
👏 Dro makes his Champions League debut pic.twitter.com/2OqhIrz9qh
«Բարսելոնան» հոկտեմբերի 26-ին «Էլ Կլասիկոյում» կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին»: Լա լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղը Երևանի ժամանակով 19:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


