Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան վնասվածք էր ստացել այն բանից հետո, երբ բարկացած հարվածել էր ըմպելիքի սառնարանին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի (2-2) ժամանակ:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը «Կամպ Նոու» ստադիոնում կայացած խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել, սակայն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին 83-րդ րոպեին փոխարինել էր նրան:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ 26-ամյա բրազիլացին սառնարանին հարվածելու հետևանքով ծնկի վնասվածք էր ստացել և բաց թողել «Կադիսի» դեմ Լա լիգայի 22-րդ տուրի խաղը (2-0):
Ռաֆինյան խաղադաշտ էր վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղում, որտեղ «Բարսելոնան» պարտվել էր 1-2 հաշվով և դուրս մնացել Եվրոպա լիգայից: