Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան 2024 թվականից սկսած Չեմպիոնների լիգայում 17 գոլային գործողություն է կատարել (12 գոլ, 5 ասիստ), հայտնում է Opta-ն:
2024 թվականից սկսած՝ բրազիլացին ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
Հիշեցնենք, որ Ռաֆինյան Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին մրցավեճում խփել էր խաղի միակ գոլը: