Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ներողություն է խնդրել

22:26 / 20.02.2023Ֆուտբոլ
Ռաֆինյա-2

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան ներողություն է խնդրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում իր վարքի համար:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել մարզիչից, Ֆերանից, թիմից ու երկրպագուներից: Այնքան մեծ է խաղալու և թիմին օգնելու ցանկությունը, որ երբեմն կորցնում ես ինքնատիրապետումը: Ցավում եմ. նման բան այլևս չի կրկնվի: Չավին ասաց, որ ամեն ինչ կարգին է: Նա նույնպես խաղացել է ու գիտի, որ նման բաներ պատահում են»,- բրազիլացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 76-րդ րոպեին Ռաֆինյան հավասարեցրել էր հանդիպման հաշիվն ու 7 րոպե անց փոխարինվել՝ խաղադաշտում տեղը զիջելով իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսին: Փոխարինվելուց հետո 26-ամյա ֆուտբոլիստը չէր թաքցրել զայրույթը՝ բռունցքով հարվածելով պահեստայինների նստարանին:

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ