«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան խոսել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Մյունխենի «Բավարիայի» (4-1) նկատմամբ և Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» (4-0) նկատմամբ տարած հաղթանակների մասին։
«Ամենակարևոր շաբաթները դեռ առջևում են։ Բայց այս օրերն ամբողջ կյանքում կհիշեմ։ «Բարսան» միշտ առաջնային է եղել ինձ համար, քանի որ մանուկ հասակում տեսել եմ, թե ինչ հանճարեղ բրազիլացիներ էին խաղում ակումբում։ Միշտ յուրահատուկ կապ եմ զգացել այս ակումբի հետ»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 27-ամյա վինգերը «Բավարիայի» դեմ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, իսկ «Ռեալի» դարպասը խփել է մեկ գոլ։ «Էլ կլասիկոյում» նա նաև ասիստ է կատարել Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալին։