Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան խոսել է ակումբի խաղային անկման մասին։
«Մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ վատ ենք խաղում։ Հնարավոր է` ինչ-որ պահ մեզ չի հերիքում կենտրոնացումը, իսկ դա թանկ է արժենում։
Իհարկե, խնդիրը նաև հոգնածությունն է։ Կխաբեմ, եթե ասեմ, որ որոշ խաղերում, որտեղ միավորներ ենք կորցրել , մենք հոգնած չէինք։ Դա գլխավոր գործոնն է։ Բացի այդ, նաև մեր խաղամակարդակն է նվազել։
Մենք լավ մարզավիճակում էինք, բայց վատ շրջան սկսվեց։ Կյանքն այսպիսին է, բայց կհաղթահարենք իրավիճակը։ Կարծում եմ` յուրաքանչյուր մրցակցի պետք է վերաբերվենք ինչպես աշխարհում ամենաուժեղի։ Այդ կերպ մեր կենտրոնացումը կլինի ավելի բարձր, կհարձակվենք ու կպաշտպանվենք ամբողջ թիմով»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը։
«Բլաուգրանան» Իսպանիայի Լա լիգայի նախորդ 6 խաղերում տարել է ընդամենը 1 հաղթանակ, կրել 3 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի։ «Բարսելոնան» 38 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 24 խաղում խփել է 17 գոլ, կատարել 10 ասիստ։