Logo

Ռաֆինյան ազգային ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

11:17 / 12.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան ՉԼ 1/8 եզրափակիչում «Բենֆիկայի» հետ խաղում դուբլ ձևակերպելու շնորհիվ ազգային ռեկորդ գրանցեց:

28-ամյա ֆուտբոլիստը խփեց իր 11-րդ գոլը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում ու դարձավ առաջին բրազիլացին, որ նման արդյունավետություն է ցույց տալիս մեկ մրցաշրջանում: Նախկինում որևէ բրազիլացի չէր գերազանցել 10 գոլի ցուցանիշը: ՉԼ-ում մեկ մրցաշրջանում 10 գոլ խփել են Կական (2006/07), Ռիվալդոն (1999/2000), Ժարդելը (1999/2000), Ռոբերտո Ֆիրմինոն (2017/18) և Նեյմարը (2014/15): 

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան 41 խաղում 27 գոլ է խփել ու կատարել 19 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա