Logo

Ռաֆինյա. «Գրողը տանի նրանց. անկասկած, կհաղթենք Արգենտինային»

14:29 / 24.03.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինյան խոսել է Արգենտինայի թիմի դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Գրողը տանի նրանց։ Մենք, անկասկած, կհաղթենք Արգենտինային։ Եթե կարիք լինի, կհաղթենք նաև դաշտից դուրս։ Ամեն ինչ կանեմ` գոլ խփելու համար»,- «Բարսելոնայի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը։

Աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու 14-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցակցի դաշտում կխաղա Արգենտինայի թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա մարտի 26-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 04:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ