«Բարսելոնայի», «Ինտերի» և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան սոցցանցերում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: 32-ամյա բրազիլացու վերջին ակումբը Կատարի «Ալ Արաբին» էր:
«Կարիերայում կարճատև ընդմիջումից ու երկարատև վերականգնումից հետո ուզում եմ ձեզ հետ այսօր կիսել կարևոր նորություններ։ Ես որոշել եմ ավարտել կարիերաս։ Մեկ տարի առաջվանից մի փոքր վաղ ես ծնկի վնասվածք ստացա, որը, ցավոք, խանգարում է ինձ կրկին խաղալ բարձրագույն մակարդակում։
Դա հեշտ չէր ընդունել։ Ֆուտբոլն իմ կյանքն է եղել այնքան ժամանակ, որքան ես հիշում եմ, և դժվար գործընթաց է եղել հասկանալը, որ այլևս չեմ կարող այնքան նվիրվել դրան, որքան միշտ։ Բայց ժամանակի ընթացքում ես նաև գնահատել եմ, թե որքան հրաշալի է եղել այս ճանապարհորդությունը»,- հայտարարել է Ռաֆինյան:
Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, ՊՍԺ-ի հետ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնությունը: Բրազիլիայի հավաքականի հետ նա 2016 թվականին Ռիոյում նվաճել է Օլիմպիական խաղերի չեմպիոնական տիտղոսը:


