Logo

Ռաֆիկ Հարությունյանը՝ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

23:46 / 16.02.2024Ծանրամարտ
null

Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) երկրորդ տարին անընդմեջ դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհամասի առաջնությունում Հարությունյանը գրանցեց երկամարտի 336 կգ (154+182) արդյունք:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավեց 5-րդ տեղը: Հարությունյանը պոկում վարժությունում կատարեց երկու հաջող մոտեցում, իսկ հրում վարժությունում՝ մեկ:

Երկամարտի 346 կգ (155+191) արդյունքով երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիան ներկայացնող իսպանացի ծանրորդ Օսկար Ռեյեսը, որը նաև աշխարհի գործող չեմպիոնն է:

Նախորդ մրցումային օրերի ընթացքում Հայաստանը երկու ոսկե մեդալ էր նվաճել երկամարտում։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։ 

Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), որը ելույթ կունենա փետրվարի 17-ին, մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ