Logo

Ռաֆայել Վարանը որոշում է կայացրել մարզական ապագայի վերաբերյալ

15:15 / 26.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը որոշել է հեռանալ մանկունիական ակումբից, հաղորդում է L'Equipe-ը։

Ֆրանսիացին որոշել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վարանը որոշել է փոխել քիչ խաղաժամանակի պատճառով ստեղծված իրավիճակը:

Այս մրցաշրջանում 30-ամյա ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 14 խաղ, խփել է 1 գոլ։ 

Ավելի վաղ հերքվել էր այն տեղեկությունը, թե Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է ֆրանսիացուն վերադարձնելու հեռանկարով:

Հիշեցնենք, որ Վարանը «Ռեալում» խաղացել է 10 տարի՝ 2011-ից 2021 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ