Logo

Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ

19:01 / 30.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի հանդիպումը և չի խաղա մի քանի շաբաթ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

30-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 26-ին վնասվածք էր ստացել «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում (3:2)։

Վնասվածքի պատճառով «Արսենալի» դեմ հանդիպմանը չեն մասնակցի նաև Լյուկ Շոուն, Թայրել Մալասիան, Ռասմուս Հոյլունը և Մեյսոն Մաունթը:

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա սեպտեմբերի 3-ին և 19:30-ից կլինի «Ֆասթ սպորտի» ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա