Կարիերան ավարտելու մասին հայտարարած ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը նշել է, որ մնալու է իտալական «Կոմոյում»։
«Սկսվում է նոր կյանք խաղադաշտից դուրս։ Ես մնում եմ «Կոմոյում»։ Պարզապես չեմ օգտագործի խաղակոշիկներս։ Անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում այդ մասին ձեզ մանրամասներ հայտնելուն»,- սոցցանցերում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ ֆրանսացին այս ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Կոմոյին», որի կազմում նորամուտի խաղում ծանր վնասվածք էր ստացել։ Ավելի ուշ ակումբը նրան հեռացրել էր Ա սերիայի հայտացուցակից։
Ռաֆայել Վարանի նախորդ ակումբն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» էր, իսկ 2011-2021 թթ. հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ 2018 թ. նա Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։