Երևանում nոյեմբերի 6-10-ը տեղի ունեցավ «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շրջանային մրցաշարը: Մրցաշարի մասնակիցները մրցեցին շրջանային մրցակարգով` ինչպես արագ, այնպես էլ կայծակնային շախմատում, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Երկու մրցաշարերի հանրագումարոum հաղթող դարձավ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը մնաց անպարտելի՝ 21 հնարավորից վաստակելով 16 միավոր։
Երկրորդ տեղը 12.5 միավորով զբաղեցրեց շվեդ գրոսմայստեր Ուլֆ Անդերսոնը: Լավագույն եռյակը 12 միավորով եզրափակեց գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:
Եզրափակիչ աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան
2-րդ տեղ՝ Ուլֆ Անդերսոն
3-րդ տեղ՝ Ռաֆայել Վահանյան
4-րդ տեղ՝ Ադրիան Միխալչիշին
5-րդ տեղ՝ Զոլթան Ռիբլի
6-րդ տեղ՝ Նորայր Քալանթարյան
7-րդ տեղ՝ Խուան Մանուել Բելոն Լոպես
8-րդ տեղ՝ Հովիկ Խալիկյան