Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրաժարական է տվել։ 38-ամյա մասնագետն այդ մասին հայտնել է 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Ալբանիայից կրած պարտությունից հետո կայացած հետխաղային ասուլիսում։
Աբովյանի քաղաքային ստադիոնում կայացած խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվել էր 1-2 հաշվով։
Հայաստանի թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ ընդունելով Չեռնոգորիային։ E խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի, Ֆինլանդիայի ու Ռումինիայի Մ21 հավաքականները։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նազարյանը 2020 թվականից է գլխավորում Հայաստանի երիտասարդական հավաքականը։ Նա նաև Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչն է։
Ֆոտո՝ ՀՖՖ