Ռաֆայել Նազարյանը հեռացել է Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև պայմանագիրը դադարեցվել է: Սեպտեմբերի 16-ին Գյումրիում կայանալիք «Փյունիկ» - ԲԿՄԱ Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում հյուրերի գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի ԲԿՄԱ-2-ը գլխավորող Վահագն Մինասյանը:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նազարյանը 2019 թվականից էր գլխավորում ԲԿՄԱ-ն։ Օրեր առաջ 48-ամյա մասնագետը հեռացել էր նաև ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020 թվականից։
Հայաստանի ընթացիկ առաջնությունում ԲԿՄԱ-ն 6 խաղից հետո 10 միավորով 6-րդ տեղում է։