Ռաֆայել Նազարյանն ավարտել է աշխատանքը Երևանի «Արարատում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի և մարզչի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Նազարյանի հետ միասին ակումբից հեռացել են մարզչական շտաբի անդամներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը և Նիկոլայ Սարգսյանը:
Մինչև նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը կաշխատի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նազարյանը դեկտեմբերին էր նշանակվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ 48-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Փյունիկում», «Ուրարտուում», «Արցախում» և ԲԿՄԱ-ում, գլխավորել է նաև Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները:
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Արարատը» 21 միավորով 7-րդ տեղում է։