Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլում:
Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է նախապատրաստական փուլի, մրցակիցների, ֆուտբոլիստների մարզավիճակի և առաջիկա նպատակների մասին։
Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջիկա մրցակիցներն են Ալբանիայի (սեպտեմբերի 8) և Չեռնոգորիայի (սեպտեմբերի 12) թիմերը։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում և կմեկնարկեն ժամը 19:00-ին։
Ֆոտո՝ ՀՖՖ