Logo

Ռաֆայել Նազարյանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

13:35 / 15.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Ռաֆայել Նազարյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

48-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Փյունիկում», «Ուրարտուում», «Արցախում» և ԲԿՄԱ-ում: Նա նաև գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները:

Որպես ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանը կարիերան սկսել է «Արարատում»՝ 1993-ից 1997 թվականներին թիմի կազմում դառնալով Հայաստանի չեմպիոն և քառակի գավաթակիր: Այնուհետև նա խաղացել է մի շարք ակումբներում, ինչպես նաև 23 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Ռաֆայել Նազարյանի մարզչական շտաբում են ընդգրկվել մարզիչներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը, Գևորգ Պողոսյանը և Նիկոլայ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Արարատը» 21 միավորով 7-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա