Logo

Ռաֆայել Նադալը հայտավորվել է խոշոր մրցաշարի

17:30 / 09.02.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը մասնակցելու է տարվա առաջին «Մասթերսին»: 37-ամյա թենիսիստը հայտավորվել է Ինդիան Ուելսի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Իսպանացին գրեթե 1 տարի բաց թողնելուց հետո 2023 թվականի դեկտեմբերի 31-ին կորտ էր վերադարձել, սակայն հունվարի 7-ին վնասվածք էր ստացել և դադարեցրել ելույթները:

Ինդիան Ուելսի «Մասթերսը» կայանալու է մարտին: Մինչև այդ Նադալը մասնակցելու է նաև Դոհայի մրցաշարին:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալն Ինդիան Ուելսի մրցաշարի եռակի չեմպիոն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ