Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պարտվեց Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչում:
Աշխարհի նախկին առաջին ռակետը 3 ժամ 24 րոպեում 7-5, 6-7, 3-6 հաշվով պարտվեց ավստրալացի Ջորդան Թոմսոնին։
Կիսաեզրափակիչում 29-ամյա Թոմսոնն ուժերը կչափի աշխարհի 14-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ։ Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում աշխարհի 8-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն կխաղա աշխարհի 39-րդ ռակետ, ռուս Ռոման Սաֆիուլինի հետ:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալն առաջին մրցաշար էր անցկացնում շուրջ մեկ տարավ բացակայությունից հետո։