Ռաֆայել Նադալի հորեղբայր ու մարզիչ Տոնի Նադալը պատմել է իսպանացի լեգենդար թենիսիստի առաջիկա ծրագրերի մասին։
«Եթե Ռաֆային առաջարկեն Մադրիդի «Ռեալի» տնօրենի պաշտոնը, նա կհամաձայնի։ Նադալին դուր է գալիս ֆուտբոլը, սակայն նա չի հասկանում, թե ինչու է իմ թիմը՝ «Բարսելոնան», այդքան շատ փոխանցումներ կատարում։ Նրա կյանքը կայուն է, ունի ակադեմիա և հիմա ավելի շատ ուշադրություն կդարձնի դրան»,- Տոնի Նադալի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ վերջերս 38-ամյա թենիսիստը հայտարարել էր, որ Դևիսի գավաթի խաղարկությունից հետո ավարտելու է կարիերան։ Նադալը կարիերայի ընթացքում 92 անգամ հաղթել է ATP-ի մրցաշարերը, որոնցից 22-ը եղել են «Մեծ սաղավարտի» շարքից: