Logo

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

10:57 / 27.11.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։

Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը։ Մրցաշարն ունեցել է 76 մասնակից։

«Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։

Հիշեցնենք, որ փետրվարին 38-ամյա իսպանացին գոլֆի մրցաշար էր հաղթել Մադրիդում՝ առաջին տեղը գրավելով 7 հարվածի առավելությամբ։ Օրեր առաջ նա թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում պարտվել էր նիդերլանդցի Բոտիկ վան դե Զանդսխուլպին ու ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա