Logo

Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը՝ իսպանացու ակադեմիայում

13:10 / 18.07.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալը համատեղ լուսանկար է հրապարակել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ։

Ֆեդերերն այցելել է Նադալի ակադեմիա, որը գտնվում է իսպանական Մալյորկայում։

«Իսկապես վայելեցինք միասին անցկացրած առավոտն ակադեմիայում»,- լուսանկարին կից գրել է լեգենդար իսպանացին:

39-ամյա Նադալը կարիերան ավարտել է 2024 թվականի նոյեմբերին։ Իսպանացին կարիերայի ընթացքում նվաճել է մենախաղի 92 տիտղոս։

43-ամյա Ֆեդերերը կարիերան ավարտել է 2022 թվականի աշնանը։ Նա իր անվան դիմաց գրանցել է ATP-ի 103 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ