«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալն այցելել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիա:
Օրեր առաջ կարիերան ավարտած իսպանացի լեգենդար թենիսիստը հանդիպել է մանկունյացիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և հիմնական թիմի ֆուտբոլիստների հետ:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը ներկա էր նաև «Լիվերպուլ» - «Ռեալ» Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպմանը: