Մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը կլքի կատալոնական «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը, չնայած այն հանգամանքին, որ մի քանի շաբաթ առաջ նոր պայմանագիր էր ստորագրել։
ESPN-ի տեղեկություններով՝ 45-ամյա մասնագետը կհամալրի Մեքսիկայի ազգային հավաքականը գլխավորող Խավիեր Ագիրեի մարզչական շտաբը։
Մարկեսը մինչև ԱԱ-2026-ը ներառյալ կմնա մեքսիկացիների մարզչական շտաբում, իսկ հետո կլինի Մեքսիկայի ֆուտբոլային գերատեսչության տեխնիկական տնօրենը:
Հիշեցնենք, որ լեգենդար մեքսիկացին 2022 թվականից է գլխավորում «Բարսելոնայի» երիտասարդական թիմը, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:


