Logo

Ռաֆայել Գերեյրուն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

12:32 / 23.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն Դորտմունդի «Բորուսիային» հրաժեշտ տալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

29-ամյա ֆուտբոլիստի և Գերմանիայի չեմպիոնի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Գերեյրուն 2016 թվականի հուլիսից էր խաղում «Բորուսիայում», որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 36 հանդիպման, դարձել 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել նաև ֆրանսիական «Կանում» ու «Լորյանում»։ Պորտուգալիայի հավաքականի կազմում Գերեյրուն անցկացրել է 61 հանդիպում, խփել 4 գոլ, 2016-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2019-ին՝ Ազգերի լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ