«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բավարիա» - «Ինտեր» խաղից հետո խոսել է իր նախկին թիմի մարզավիճակի ու խաղամակարդակի մասին.
««Ինտերը» տպավորիչ հասունությամբ մոտեցավ մյունխենցիների դեմ առաջին խաղին: Լաուտարոյի գոլը զայրույթի ու դաժանության դրսևորում էր, նրանք գերազանց օգտվեցին մրցակցի թույլ կողմերից:
Արտասովոր է, որ առանց Դիմարկոյի, Դյումֆրիսի, Թարեմիի ու Զելինսկիի Ինձագիի թիմը ցույց տվեց նման ֆիզիկական պատրաստվածություն և մարտահրավերները հաղթահարելու կարողություն:
Երկրորդ խաղը շատ բարդ է լինելու, քանի որ «Բավարիան» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը համալրված է հիանալի անհատներով», - իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
64-ամյա Բենիտեսը միլանյան թիմը գլխավորել է 2010 թվականին, բայց 25 խաղ անց հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:


