Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, հայտնում է L’Équipe-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Չելսիի» դեմ կայացած խաղում (1-1) ֆրանսիացին վնասվածք էր ստացել և արցունքն աչքերին լքել խաղադաշտը: Դեռևս հայտնի չէ վնասվածքի լրջությունը:
Եթե Վարանը Ֆրանսիայի հավաքականի կազմում բաց թողնի աշխարհի առաջնությունը, ապա, ամենայն հավանականությամբ, ազգային թիմի ճամբար կարող են հրավիրվել Ժյուլ Կունդեն («Բարսելոնա»), Վիլյամ Սալիբան («Արսենալ»), Իբրահիմ Կոնատեն («Լիվերպուլ») և Դայո Ուպամեկանոն («Բավարիա»):
Վարանը մեկ անգամ արդեն բաց է թողել խոշոր մրցաշար: 2016 թվականին նա չկարողացավ Ֆրանսիայի հավաքականին օգնել Եվրոպայի առաջնությունում:
Աշխարհի առաջնությունը կկայանա 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում: