Logo

Ռաֆայել Նադալն արձագանքել է AO-ում իր հաղթանակի մասին Ֆեդերերի հայտարարությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:00 / 01.02.2022Լուրեր
Նադալ

Օրերս թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում հաղթած իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է իր հաջողության վերաբերյալ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի խոսքերը։ Վերջինս հաղթանակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է վաղեմի մրցակցին։

«Դա մեծ նշանակություն ունի ինձ համար։ Հրաշալի հարաբերություններ ունենք։ Միասին հասել ենք ցնցող նվաճումների։ Ինձ համար մեծ պատիվ է լինել նրա դարաշրջանի մասը։ Միասին բազում անմոռանալի պահեր ենք ապրել մեր մարզաձևի պատմությունում։

Նրանից նման հաղորդագրություն ստանալը շատ բան է նշանակում ինձ համար։ Ամենայն բարիք եմ մաղթում նրան։ Նա գիտի։ Անկեղծորեն հուսով եմ, որ դեռ կհանդիպենք կարևոր հանդիպումներում»,- Նադալի խոսքերը փոխանցում է Tennis 365-ը։

Նադալը՝ Մեդվեդևի մասին. «Ես նրան շատ եմ հարգում, նա մեծ չեմպիոն է»

Australian Open-ում հաղթելուց հետո Նադալը դիմել է երկրպագուներին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա