Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը բաց կթողնի Ուիմբլդոնը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Ռաֆան չի մասնակցի մրցաշարին»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Ֆերերը։
Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստը կարիերայի ընթացքում 2 անգամ դարձել է Ուիմբլդոնի հաղթող: