Մեքսիկայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը նշանակվել է կատալոնացիների երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
43-ամյա մասնագետն ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։ Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» երկրորդ թիմը Սերխի Բարխուանի գլխավորությամբ 8-րդ տեղն էր զբաղեցրել Իսպանիայի երրորդ դիվիզիոնում։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Մարկեսը «Բարսելոնայում» խաղացել է 2003-2010 թվականներին՝ անցկացնելով 242 հանդիպում։


