Logo

Ռադուկանուին լրացուցիչ 5 թիկնապահ կհսկի

14:13 / 26.02.2025Թենիս
null

Ինդիան Ուելսում կայանալիք WTA-1000 կարգի մրցաշարի կազմակերպիչները 5 թիկնապահ կհատկացնեն Էմմա Ռադուկանուին, հայտնում է The Times-ը:

Աշխարհի 55-րդ ռակետին թիկնապահները կուղեկցեն հյուրանոցի համարից մինչև թենիսի կորտեր: Էմմայի թիկնապահների աշխատանքը կհամակարգի WTA-ի՝ անվտանգության գծով փոխնախագահ Բոբ Քեմբելը, որը նախկինում աշխատել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունում:

Մրցաշարի կազմակերպիչները նման քայլի են դիմել, երբ պարզվել է, որ Դուբայի մրցաշարում անհայտ տղամարդ է մոտեցել թենիսիստուհուն, ինչ-որ գրություն փոխանցել, լուսանկարել ու անհանգստացրել նրան:

Ինդիան Ուելսի մրցաշարը կանցկացվի մարտի 5-ից 16-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ