Logo

Ռադամել Ֆալկաոն նոր թիմ ունի

13:33 / 21.06.2024Ֆուտբոլ
null

Կոլումբացի հանրահայտ հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարիերան շարունակելու է հայրենիքում: 38-ամյա գոլահարը հուլիսից դառնալու է «Միլյոնարիոսի» ֆուտբոլիստ, գրում է wradio.com.co-ն:

Ֆալկաոն 10-13 տարեկանում եղել է կոլումբական ակումբի ակադեմիայում, բայց պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լանսերոս Բոյակայում»:

Հարձակվողը 2009 թվականից խաղում էր Եվրոպայում, որտեղ տեղափոխվել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթից»: Նրա նախորդ թիմն իսպանական «Ռայո Վալյեկանոն» էր, որի կազմում անցկացրել է 3 տարի:

«Էլ Տիգրեն» նաև խաղացել է պորտուգալական «Պորտուում», Մադրիդի «Աթլետիկոյում», «Մոնակոյում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Չելսիում» և թուրքական «Գալաթասարայում»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա