Logo

«Քյոլնը» ոչ-ոքի խաղաց, Ադամյանը փոխարինման մտավ խաղավերջում (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:25 / 31.10.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում «Քյոլնը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, սեփական խաղադաշտում ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ՝ 1-1:

«Քյոլնի» ավստրիացի կիսապաշտպան Ֆլորիան Կայնցի գոլին «Հոֆենհայմից» պատասխանեց դանիացի կիսապաշտպան Ջակոբ Լարսենը: Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց հյուրերի թուրք պաշտպան Օզան Կաբակը:

Սարգիս Ադամյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ մտավ հանդիպման 92-րդ րոպեին՝ փոխարինելով գերմանացի հարձակվող Ֆլորիան Դիեցին:

«Քյոլնը» 17 միավորով 10-րդն է, իսկ «Հոֆենհայմը» 18 միավորով 7-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Քյոլն» - «Հոֆենհայմ»՝ 1-1 (տեսանյութ)

Ֆլորիան Կայնց, 13 -  Ջակոբ Լարսեն, 36

Հեռացում՝ Օզան Կաբակ, 87 («Հոֆենհայմ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ