Logo

«Քյոլնը» տպավորիչ կամային հաղթանակ տարավ և վերջին տուրում կպայքարի Բունդեսլիգայում մնալու համար

19:30 / 11.05.2024Ֆուտբոլ
null

«Քյոլնը» Գերմանիայի Բունդեսլիգայի նախավերջին՝ 33-րդ տուրում, տպավորիչ կամային հաղթանակ տարավ: Տիմո Շուլցի գլխավորած թիմն ընդունեց Բեռլինի «Ունիոնին» և ավելացված ժամանակում 3-2 հաշվով հաղթանակ կորզեց:

«Քյոլնի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինվեց 46-րդ րոպեին:

Այսպիսով, «Քյոլնը» 27 միավորով 17-րդն է, երկու միավոր է զիջում 16-րդ տեղում գտնվող «Մայնցին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել, երեք միավոր՝ 15-րդ տեղում գտնվող «Ունիոին»: Եթե այս տուրում «Մայնցը» չհաղթի, «Քյոլնը» կարող է վերջին տուրում պայքարել 15-րդ տեղի համար, որը թույլ կտա պահպանել տեղը Բունդեսլիգայում, հակառակ դեպքում Շուլցի թիմն «Ունիոնի» հետ կպայքարի 16-րդ տեղի համար, որն էլ թույլ կտա Բունդեսլիգայում մնալու համար անցումային խաղ անցկացնել երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղը գրաված թիմի հետ:

Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահոված «Լայպցիգն» էլ ընդունեց Բրեմենի «Վերդերին» և գրանցեց 1-1 հաշիվը: Տանտերերի գոլը խփեց սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոն:

«Լայպցիգը» 64 միավորով չորրորդն է, «Վերդերը»՝ 39 միավորով 11-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 33-րդ տուր

«Քյոլն» - «Ունիոն Բեռլին»՝ 3-2 

Ֆլորիան Կայնց, 45 (11մ), Շտեֆեն Տիգես, 87, Դամիոն Դոունս, 90+2 - Ռոբին Կնոխե, 15, Կևին Վոլանդ, 19 (11մ)

«Լայպցիգ» - «Վերդեր Բրեմեն»՝ 1-1 (տեսանյութ)

Բենյամին Շեշկո, 61 - Նիկոլաս Սեյուալդ, 35 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա