Logo

«Քյոլնը» հաղթեց. Սարգիս Ադամյանը մասնակցեց հանդիպմանը

00:06 / 04.02.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Քյոլնը» տանը 2-0 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ:

Տանտերերը Ֆարիդ Ալիդուի և Յան Տիլմանի ջանքերով 2-րդ խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը:

«Քյոլնի» կազմում 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սարգիս Ադամյանը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ:

Այս հաղթանակից հետո Տիմո Շուլցի թիմը 15 միավորով 16-րդն է, «Այնտրախտը» 6-րդն է 31 միավորով:

Բունդեսլիգա, 20-րդ տուր

«Քյոլն» - «Այնտրախտ»՝ 2-0

Ֆարիդ Ալիդու, 67,  Յան Տիլման, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ