Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Քյոլնը» դարձյալ պարտվեց «Պարտիզանին», Ադամյանը մասնակցեց խաղին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:49 / 13.10.2022Կոնֆերենցիաների լիգա
Քյոլն-Պարտիզան

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում գերմանական «Քյոլնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, արտագնա խաղում 0-2 հաշվով պարտվեց սերբական «Պարտիզանին»։

Հայ ֆուտբոլիստը խաղն սկսեց հյուրերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 67-րդ րոպեին: 

Սարգիս Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում «Քյոլնի» կազմում անցկացրած 15 խաղում խփել է 2 գոլ ու կատարել նույնքան ասիստ:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Պարտիզանը» գերմանական ակումբին հաղթել էր 1-0 հաշվով։

4 խաղից հետո «Պարտիզանը» 8 միավորով D խմբի առաջատարն է, «Քյոլնը» 4 միավորով 3-րդ տեղում է:

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր

D խումբ

«Պարտիզան» (Սերբիա) - «Քյոլն» (Գերմանիա)՝ 2-0

Ֆուսենի Դիաբատե, 15, Ռիկարդու Գոմեշ, 52

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ