Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը կարծիք է հայտնել «Տոտենհեմի» նորեկ Ջեյմս Մեդիսոնի տեղափոխության մասին:
«Կարծում եմ` ամռան լավագույն տրանսֆերը Ջեյմս Մեդիսոնն է: Որքան շատ եմ մտածում այդ տեղափոխության մասին, այնքան ավելի է թվում, որ դա կատարյալ գործարք է»,- «Չելսիի» ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Eurosport-ը:
Հիշեցնենք, որ Մեդիսոնի տրանսֆերի համար «Տոտենհեմը» 46 միլիոն եվրո է վճարել «Լեսթերին»: Լոնդոնյան թիմի կազմում անցկացրած մեկնարկային 2 խաղում անգլիացի կիսապաշտպանը դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


