UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նոր լուսանկար է հրապարակել սոցցանցերում։ Իռլանդացի մարտիկը սափրվել է՝ հրաժարվելով երկար ժամանակ խնամած մորուքից։
«Մորուքն անհետացավ մանկիկ, իսկ հացը՝ ոչ»,- լուսանկարին կից գրել է Մաքգրեգորը։
Հիշեցնենք, որ 34-ամյա մարզիկը խառը մենամարտերում անցկացրել է 28 հանդիպում ու տարել 22 հաղթանակ։ Նա ծրագրում է հաջորդ մենամարտն անցկացնել 2023 թվականի սկզբնամասում։